Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Փսորիազը և էկզեման սրվում են հատկապես ձմռանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մաշկաբան, բժիշկ-կոսմետոլոգ Գայանե Բաբայանը խոսեց ձմռան շրջանում մաշկային հիվանդությունների առաջացման շուրջ և նշեց, որ այս շրջանում սրվում են մաշկային հիվանդությունները` փսորիազը և էկզեման:


Նրա խոսքով` հայերին բնորոշ է յուղոտ և կոմբինացված մաշկ, որը ձմռանը խնամք է պահանջում. հակառակ դեպքում` հավանական է մաշկային հիվանդությունների առաջացում:

Ըստ բժշկի` չոր մաշկն անպաշտպան մաշկ է, դրա համար պետք է կարողանալ այն ճիշտ խոնավեցնել:

Մասնագետը վստահեցրեց, որ այժմ ժամանակակից բժշկությունը կարող է առաջարկել բուժական կոսմետիկա, որը պարունակում է մաշկի բաղադրությանը մոտ բուժամիջոցներ:

«Երբ տեսնում եք, որ մաշկն արդեն անկառավարելի է` դիմեք մասնագետներին և թույլ մի տվեք, որ դանակը ոսկորին հասնի»,- նշեց մաշկաբանը և հավելեց, որ հիվանդությունները ժամանակին կանխելու դեպքում, կարելի է շատ լուրջ մաշկային խնդիրներից զերծ մնալ:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ